Երեվան-Սեվան ճանապարհին բախվել են 30-40 ավտոմեքենաներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւան-Սեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է փետրվարի 8-ին, ժամը 11.21-ին: Ինչպես  հայտնեցին ԱԻՆ-ից, պարզվել է, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում մերկասառույցի հետեւանքով բախվել են 30-40 ավտոմեքենա: Վթարի հետեւանքով երկու տուժած տեղափոխվել են Աբովյան քաղաքի հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժ. օգնություն` դուրս են գրվել: Դեպքի վայր են մեկնել ՃՃԿ ԱԻ արձագանքման խումբը եւ երկու մարտական հաշվարկ: ԱԻՆ-ից խոստացել են տրամադրել լրացուցիչ տեղեկություն:




Լրահոս