Փրկարարները բնակարանում գտել են 27-ամյա երիտասարդին` անօգնական վիճակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` փետրվարի 8-ին, ժամը 00.22-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կյուլբենկյան փողոցի թիվ 30/3 շենքի 8-րդ բնակարանի բնակիչը վատառողջ է, չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ նախասրահի հատակին անօգնական վիճակում գտել 27-ամյա Գ. Սաքունցին, ում “1-03” ծառայության աշխատակիցները տեղափոխել են ,Արմենիաե բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:




Լրահոս