Բենզասղոցով բոխի է հատել եվ բռնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 7-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Գուգարք գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել  24-ամյա Գերասիմ Կ.-ին` իր  “Ֆորդ-Տրանզիտ” մակնիշի ավտոմեքենայով` բեռնված փայտանյութով, որի համար վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գերասիմ Կ.-ն  հայտնել է, որ Վահագնաձոր գյուղի անտառից բենզասղոցով բոխի է հատել: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս