Վարդան Ղուկասյանի փեսայի գործը կտեղափոխեն Երևան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի ընտանիքը, ինչպես հայտնի է, քաղաքացիական հայց է ներկայացրել սպանության համար ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանի դեմ: Կարեն Եսայանի մայրը` Անահիտ Եսայանը, դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան և Սարգսյաններից պահանջում է մոտ 20 միլիոն դրամ:

Այս գործով մի քանի դատական նիստեր են կայացել, որից հետո դատարանը որոշել է գործը տեղափոխել Երևան: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դատապարտյալ Հարություն Սարգսյանի հարազատները վրդովված հայտնեցին, որ չեն հասկանում՝ ինչու դատարանը մի քանի նիստ գումարեց և հետո նոր որոշեց գործը տեղափոխել Երևան:

«Սա մեզ համար շատ տարօրինակ է և անհասկանալի, անգամ բացատրություն չտվեցին՝ ինչո՞ւ, ի՞նչ հիմնավորմամբ»,- դժգոհեցին դատապարտյալի հարազատները:




Լրահոս