Հայ կանանց պոռնկության նպատակով Դուբայ տեղափոխած քույրերն իրար դե՞մ են դուրս գալու (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, պետք է շարունակվել թրաֆիքինգի գործով դատական քննությունը, որին որպես մեղադրյալ ներգրավված է Հերիքնազ Խաչատրյանը:

Սակայն, ինչպես նկատեց նախագահողը, արդեն ավանդույթ է դարձել դատական նիստերը հետաձգելը: Եթե նախորդ երկու դատական նիստերը չկայացան պաշտպաններ Հրանտ Գևորգյանի ու Մերուժան Մկրտչյանի չներկայանու պատճառով, ապա այս անգամ էլ չէր ներկայացել մեղադրող Արմեն Մարուքյանը՝ առողջական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ:

Իսկ պաշտպանները հայտնեցին, որ իրենց պատշաճ ծանուցում չի ուղարկվել, ինչն էլ չներկայանալու պատճառ է հանդիսացել:

Այսպիսով` դատական նիստը կրկին հետաձգվեց. երկար «բանակցելուց» հետո որոշվեց այն նշանակել սեպտեմբերի 7-ին:

Նշենք, որ ինչպես նախորդ դատական նիստին, այս անգամ ևս դատարան էր բերվել ամբաստանյալի դատապարտյալ քույրը՝ Բավական Խաչատրյանը: Ըստ մեղադրանքի` քույրերը հանցակիցներ են: Այսօր ևս հասկանալի պատճառներով Բավական Խաչատրյանը չհարցաքննվեց: Ի դեպ, նա դեռևս սույն գործով կարգավիճակ չունի: Այս պահին նա վկա չի համարվում: Պաշտպանական կողմի խոսքով` Բավականին ստիպել են քրոջ՝ Հերիքնազի դեմ ցուցմունք տալ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հերիքնազ Խաչատրյանը նախորդ տարվա հունիսի 24-ին բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից՝ կավատությամբ զբաղվելու կասկածանքով: Նա 2013-ի օգոստոսի 12-ից հետախուզման մեջ էր գտնվում Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով (շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, պահելը հանձնելը կամ ստանալը): Հերիքնազ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը:

Հիշեցնենք, որ Հերիքնազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում և Նելլի Ներսիսյանի ղեկավարությամբ զբաղվելով մանրավաճառությամբ` մարդու թրաֆիքինգի` շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ստանալու, ինչպես նաև սեռական` պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու և պահելու դիտավորությամբ, միավորվելով Հայաստանում բնակվող ավագ քրոջ` Բավական Խաչատրյանի և Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող Նելլի Ներսիսյանի հետ, անդամագրվել է նշված կազմակերպված խմբին:

Նշված երեք կանայք իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով կատարել են համապատասխան դերաբաշխում: Այսպես, Նելլի Ներսիսյանը, ղեկավարելով հանցավոր խմբի գործողությունները, անձամբ կազմակերպել է հավաքագրված անձանց մուտքի հրավեր ստանալը, կատարել նրանց Դուբայ տեղափոխելու հետ կապված ծախսերը, «ստացել» նրանց այդ քաղաքում, իսկ Հերիքնազ և Բավական Խաչատրյանները կատարել են կանանց հավաքագրման և Դուբայ տեղափոխելուն, փոխանցելուն, թաքցնելուն ուղղված գործողությունները:

11912920_964570403615672_935037050_n

11931691_964570410282338_1005027255_n

11949744_964570406949005_1112486994_n

11951053_964570393615673_229436873_n




Լրահոս