Հեռուստասերիալներ, որոնք կհիշեցնեն 90-ականները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարդ ու ռեպրեսիվ 90-ականներին հենց այս հեռուստասերիալներն էին բազմազան դարձնում միլիոնավոր հետխորհրդային երկրների մարդկանց առօրյան:

«Պարզապես Մարիա»՝ 1989 թ նկարահանված  մեքսիկական հեռուստասերիալ: Ֆիլմը թողարկել է «Televisa» ընկերությունը:

3045c216bae2f1e9cd6cc89bd333f80c

«Ստրկուհի Իզաուրան» բրազիլական հեռուստասերիալ է, որը 1976 թ  «Գլոբո» հեռուստաընկերության կողմի նկարահանվել է Բերնարդ Հիմարինշի համանուն վեպի հիման վրա: Խորհրդային Միությունում այս ֆիլմը դարձել է առաջին հեռուստանովելը, որը ցուցադրվել է խորհրդային հեռուստաընկերությամբ:

kinopoisk.ru

«Հարուստները ևս լացում են»՝ լատինոամերիկյան հեռուստասերիալ, որը  1991 թ մեծ հաջողություն է ունեցել խորհրդային հեռուստատեսությունում: Այն դարձել է երկրորդ լատինոամերիկյան սերիալը, որը «Ստրկուհի Իզաուրայից» հետո ցուցադրվել է ԽՍՀՄ-ում:

0e2963efc5cfde0bd58ef6cd4ae5ee30

«Վայրի վարդը» մեքսիկական հեռուստասերիալ է: Ֆիլմը թողարկել է մեքսիկական «Televisa»  ընկերությունը: Գլխավոր հերոսուհու ՝ 18-ամյա աղջկա դերը կատարել է Վերոնիկա Կաստրոն, ով նկարահանումների պահին  35 տարեկան է եղել:

0f135c9bc11d168d516dc1f90410be31

«Քեզանից բացի՝ ոչ ոք»` 1985 թ նկարահանված մեքսիկական հեռուստասերիալ է: Ռաքելն ազնիվ ու պարկեշտ աղջիկ է, ով ամուսնանում է Անտոնիո Լոմբարդոյի հետ, սակայն նրա ամուսինը մահանում է հարսանիքից անմիջապես հետո:

8075f5173d2dcc595c58a8db2b1383f9

«Սանտա-Բարբարան» 1984 թ հուլիս ամսից մինչ 1993 թ հունվարի 15 նկարահանված ֆիլմ է: Ընդհանուր առմամբ նկարահանվել է 2137 սերիա: Հեռուստասերիալում գործողությունները տեղի են ունենում Սանտա-Բարբարա քաղաքում:

9bf00c32ad8b91538490689708a5508c

«Վայրի հրեշտակը» 1998-1999 թթ հանրահայտ արգենտինական սերիալ է, որը հեռարձակվել է ավելի քան 60 երկրներում: Սերիալի օրիգինալ անվանում է «Muñeca brava» (Քաջ տիկնիկ), իսկ «Վայրի հրեշտակ» անվանումը տրվել է միջազգային վարձույթի համար: Հեռուստասերիալում գլխավոր դերերը կատարել են Նատալյա Օռեյրոն ու Ֆակունդո Առանան:

79a261a19e25dcdbf2beb186d9d89fae

«Վերադարձ Էդեմը» առաջին ավստրիական հեռուստատեսային սերիալն է: ԱՊՀ-ում ֆիլմի պրեմիերան կայացել է 80-ական թվականների վերջերին:

f496c2d3ed12ad0525f26c01aca815ac

«Դալլասը» ամերիկյան հեռուստասերիալ է, որը թողարկվել է CBS հեռուստաալիքով 1978 թ ապրիլի 2-ից 1991 թ մայիսի 3-ը:

0b2bfbae91d3da911a314b96d96c0552

«Էլենն ու տղաները»՝ ֆրանսիական երիտասարդական հեռուստասերիալ, որը 1990-ական թվականներին Ֆրանսիայից բացի ցուցադրվել է նաև Բելգիայում, Շվեյցարիայում, Իսպանիայում, Նորվեգիայում, Ռուսաստանում ու Արևելյան Եվրոպայի շատ այլ երկրներում:

663df12139f3d0867159def4128cf992




Լրահոս