Daily Express պարբերականը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հարձակման գիծն ուժեղացնելու նպատակով կփորձի ձեռք բերել Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Արյեն Ռոբենին:
Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը չունի այլ տարբերակ և պատրաստ է նրա դիմաց մյունխենյան ակումբին առաջարկել 73 միլիոն ֆունտ:
Արյեն Ռոբենը դեմ չէ: Գերմանական ակումբի դիրքորոշման մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: