ՍԱՏԿԵԼ Է ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ԿՈԿՈՐԴԻԼՈՍԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ֆիլիպիններում սատկել է Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենախոշոր կոկորդիլոսը, որը գտնվում էր  Ագուսան դել Սուռ նահանգի էկոլոգիական պուրակում՝ ազատության մեջ:  Վեց մետրանոց սողունը կշռում էր ավելի քան մեկ տոննա:  Հայտնի չէ, թե ինչն է եղել ծովային հսկայի մահվան պատճառը:  Կոկորդիլոսը փքված փորով շրջվել է եւ մի քանի ժամ անց սատկել: Ֆիլիպինների Բունավան քաղաքի բնակիչները չեն կարողացել զսպել արցունքները, երբ իրենց սիրելիին սատկած են հայտնաբերել:




Լրահոս