
Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հոյբերգն ընթացիկ մրցաշրջանում չի խաղա Գերմանիայի գործող չեմպիոնների կազմում. հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը վարձակալական հիմունքներով հանդես կգա «Շալկե-04»-ում: Նրա վարձակալության մասին պայմանագիրը նախատեսված է 1 տարով: Դրանից հետո չեմպիոնները մտադիր են ֆուտբոլիստին վերադարձնել իրենց շարքերը: