Դատախազությունն ընտրությունների վերաբերյալ 20 հաղորդում է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի գլխավոր դատախազությունը տեղեկություն է տարածել 2013թ. փետրվարի 18-ի Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությանն առնչվող Հայաստանի Հանրապետության գլխավոր եւ զինվորական կենտրոնական, Երեւան քաղաքի, Երեւան քաղաքի վարչական շրջանների, մարզերի եւ կայազորների զինվորական դատախազություններում մուտք եղած ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների, այդ թվում զանգվածային լրատվության միջոցներում զետեղված հրապարակումների ընդունման, գրանցման ու քննարկման ընթացքի վերաբերյալ:
Ըստ այդմ, փետրվարի 11-ի դրությամբ ստացվել է 20 հաղորդում, որոնցից 11-ին դատախազությունն ընթացք է տվել սեփական նախաձեռնությամբ` ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում:
20 հաղորդումից 3-ին տրվել է պարզաբանում, 1-ով որոշում է կայացվել` քրեական գործ հարուցելու մասին, 2-ով որոշում է կայացվել` քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 14 հաղորդման քննարկումն ընթացքում է:




Լրահոս