Սվազիլենդում 38 երիտասարդ աղջիկներ են զոհվել. նրանք պատրաստվում էին պարել թագավորի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սվազիլենդում բեռնատարի վթարի հետևանքով 38 երիտասարդ աղջիկներ են զոհվել: Բոլոր նրանք գնում էին մասնակցելու  Ումխլանգո պարային տոնակատարությանը, փոխանցում է Eyewitness News-ը:

Նախնական տվյալներով՝ բեռնատարի մեջ է մխրճվել թեթև մարդատար ավտոմեքենա:

Հավելենք, որ Ումխլանգո ամենամյա տոնակատարության շրջանակներում հազարավոր աղջիկներ մի քանի ժամ շարունակ պարում են, իսկ Մսվաթի թագավորը տոնակատարության ժամանակ իր համար նոր կին է ընտրում:




Լրահոս