ՉՊԱՏԱՍԽԱՆԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տիգրան Սարգսյանը երեկ հերթական անգամ խուսափեց կոնկրետ հարցին կոնկրետ պատասխանելուց եւ կրկին վարպետորեն «լղոզեց»: Իսկ հարցը բարձրացված էր ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի կողմից ԱԺ հարցուպատասխանի ժամին եւ վերաբերում էր Սյունիքի մարզպետի անընդունելի վարքի եւ գործողությունների մասին իշխանությունների՝ գնահատական չտալուն եւ դրանով իսկ նման զանցանքները, հանցանքներն ու հակաժողովրդական, ապազգային քայլերը խրախուսելուն, ամենաթողության մթնոլորտ ստեղծելուն: Տ. Սարգսյանը պատասխանեց գալուստսահակյանական ոճով. հարցի հիմնական մասը շրջանցեց՝ միայն ասելով, թե նման երեւույթներն առաջին հերթին մերժելի են հենց իշխանությունների կողմից:




Լրահոս