Բակո Սահակյանը դարձավ 55 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1960թ. օգոստոսի 30-ին Ստեփանակերտ քաղաքում, որը Ղարաբաղի ինքնավար շրջանի մայրաքաղաքն էր։ 1990 թ. մտել է ԼՂՀ ԻՇ պաշտպանական ուժերի շարքերը։

1977 թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 1978 – 1980 թթ ծառայել է Խորհրդային բանակի շարքերում։ 1981թ. աշխատանքի է ընդունվում Ստեփանակերտի թիվ 9 արտադրա-մեխանիզատորական կոմբինատում, որպես փականագործ-մեխանիկ։ 1982 թ. տեղափոխվում է Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատ, որպես քարահատ բանվոր։

1983-1987 թթ Ստեփանակերտի պատմական հուշարձանների գիտահետազոտական մասնաճյուղում աշխատում է որպես մասնագետ։ 1987 – 1990 թթ աշխատել է մարզային մատակարարման վարչությունում, որպես մատակարար։ 1988 թվականից հայտնի որպես է Արցախյան շարժման ակտիվիստներից մեկը։ 1990 թ. մտնում է ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերի շարքերը։ 1992 – 1993 թթ ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի ղեկավարի թիկունքի գծով տեղակալ։ 1993 – 1995 թթ թիկունքի գծով շտաբի պետ։ 1995 – 1996 թթ ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարի արտաքին հարցերով տեղակալ։

1996 – 1997 թթ ԼՂՀ ՊԲ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ։ 1997 – 1999 թթ Հայաստանի ներքին գործերի և Ազգային անվտանգության նախարարի օգնական։ 1999 – 2001 թթ ԼՂՀ Ներքին գործերի նախարար։ 2001 – 2007 թթ ԼՂՀ Ազգային անվտագության ծառայության նախարար։
2007 թ. հուլիսի 19-ին ընտրվում է ԼՂՀ նախագահ, նախնական տվյալներով հավաքելով 57,8 հազ. ընտրողների ձայն (85,4 %)։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։




Լրահոս