Խոշոր վթար Երևան-Սևան ճանապարհին. կա զոհ և վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, ժամը 12.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ

Պարզվել է, որ ժամը 12:30-ի սահմաններում RAV 4 մակնիշի 77 QO 577 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Հրազդան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 1 մարդ մահացել է, 4 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և շտապօգնության բրիգադները:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի




Լրահոս