Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Սվետինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏԱՍՍ գործակալությունը փոխանցում է, որ Սանկտ Պետերբուրգում 85 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Սվետինը։ Դերասանին շտապ հիվանդանոց են տեղափոխել օգոստոսի 23-ին։ Նրա համար վիրաբույժ են հրավիրել Լեռնինգրադի մարզային հիվանդանոցից։ Հաջորդ օրը հաղորդվել է, որ Սվետինի առողջական վիճակը կայուն ծանր է:

Հաջող ավարտված վիրահատությունից հետո Սվետինին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք և թոքերի արհեստական հովացման սարք միացրել։

Որոշ տվյալներով, դերասանի մոտ կաթված է եղել։

Սվետինը 1980-ից աշխատում է Ակիմովի անվան կոմեդիայի թատրոնում: Կինոյում կերտել է ավելի քան 100 դեր, հիմնականում՝ կատակերգություններում:




Լրահոս