ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԵՂԾԵԼ ԵՆ
«Ամերիկյան 4 նահանգում ձերբակալվել է 13 մարդ, որոնք մեղադրվում են տարբեր քաղաքացիների պլաստիկ քարտերից 200 մլն դոլար գողանալու մեջ»,-գրում է Lenta.ru-ն: Հանցախումբը գործել է տասը տարուց ավելի: Տուժածների թվում են 8 երկրի քաղաքացիներ: Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվածները հանցակիցներ են ունեցել նաեւ այլ երկրներում: Կեղծվել են ամերիկացիների անձնագրերը, նրանց անուններով գրանցված է եղել 25 հազար պլաստիկ քարտ:

ԿՈԿԱԻՆ՝ ԲԱՆԱՆՈՒՄ
Բելգիայի տարբեր ծայրերում գտնվող միանգամից 6 խանութներում հայտնվել են կոկաին պարունակող բանաններ: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի փոխանցմամբ՝ մրգի արկղերում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 66 կգ թմրանյութ, որի արժեքը գնահատվել է մոտավորապես 3,2 մլն եվրո: Խանութների ցանցի ներկայացուցչի խոսքով՝ կոկաինը հայտնաբերվել է մինչ վաճառքում հայտնվելը: Այժմ թմրանյութի խմբաքանակը գտնվում է ոստիկանությունում:

Coca Cola-ի ՊԱՏՃԱՌՈՎ
«Ավստրալացի  երիտասարդը 25 տարեկան հասակում զրկվել է իր բոլոր ատամներից: Պատճառը երիտասարդի անբացատրելի սերն է Coca Cola-ի հանդեպ: Երիտասարդն օրական 8 լիտր գազավորված ըմպելիք է խմել՝ շարունակ անտեսելով ատամնաբույժի դիտողություններն այդքան շատ Coca Cola օգտագործելու վնասի վերաբերյալ»,-հայտնում է Daily Mail-ը: Արդյունքում նրա ատամները սկսել են արագ փչանալ, ինչի պատճառով էլ երիտասարդն արյան վարակում է ստացել: Տղայի առողջական վիճակը հնարավոր է եղել բարելավել միայն այն ժամանակ, երբ նրա բոլոր ատամները հանել են եւ պրոթեզային ատամնաշար դրել:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս