Armlur.am-ը ՀՀ ՏԿԱԻՆ-ից տեղեկանում է, որ երեկ ժամը 19.36-ից 21.24-ը Արագածոտնի մարզի Կարբի, Օհանավան, Աղցք, Ուջան համայնքների տարածքներում տեղակայված 19 հակակարկտային կայաններով ներգործության է ենթարկվել երկրորդ կատեգորիայի կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 6484 կրակոց:
***
Ժամը 19.30-ից 20.08-ը Արարատի մարզի Արարատ, Նոյակերտ, Ավշար, Վեդի, Ռանչպար համայնքների տարածքներում տեղակայված 19 հակակարկտային կայաններով ներգործության է ենթարկվել առաջին և երկրորդ կատեգորիայի կարկտավտանգավոր մեկական ամպ, կատարվել է 2331 կրակոց:
***
Ժամը 19.35-ից 20.08-ը Արմավիրի մարզի Արաքս, Փշատավան, Ջանֆիդա, Այգեշատ, Բագարան համայնքների տարածքներում տեղակայված թվով 22 հակակարկտային կայաններով ներգործության է ենթարկվել առաջին կատեգորիայի կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 2646 կրակոց:
***
Ժամը 18.08-ից 18.22-ը Վայոց Ձորի մարզի Գնիշիկ, Արենի, Աղավնաձոր, Ռինդ համայնքների տարածքներում տեղակայված 5 հակակարկտային կայաններով ներգործության է ենթարկվել առաջին կատեգորիայի կարկտավտանգավոր մեկ ամպ, կատարվել է 474 կրակոց:
Պաշտպանվող և չպաշտպանվող տարածքներում կարկտահարման դեպքեր տեղի չեն ունեցել:
***
2015 թ.-ի օգօստոսի 29-ին ժամը 17.12-ից 17.41-ը Վայոց Ձորի մարզի Գետափ համայնքի տարածքում տեղակայված 1 հակակարկտային կայանով ներգործության է ենթարկվել երրորդ կատեգորիայի կարկտավտանգավոր մեկ ամպ, կատարվել է 240 կրակոց:
Վայոց Ձորի մարզի չպաշտպանվող Հերմոն և Վերնաշեն համայնքներում կարկտահարում է տեղի ունեցել:
Պաշտպանվող տարածքներում կարկտահարման դեպքեր տեղի չեն ունեցել: