Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մատս Հյումելսը խոստովանել է, որ ցանկանում է ձեռնպահ մնալ Գերմանիայի առաջնությունում ակումբի հետագա ցուցանիշների մասին կանխատեսումներ անելուց: Հյումելսը դա ասել է ի պատասխան հարցի, թե որքան բարձր է չեմպիոն դառնալու հավանականությունը: Բունդեսլիգայի երեք տուրերից հետո դորտմունդյան ակումբն ունի 9 միավոր:
«Իհարկե, հիանալի դեբյուտ ունեցանք: Մենք ուղղակի պետք է շարունակենք կատարել մեր աշխատանքը: Երբևէ կտեսնենք, թե ինչի ենք հասել: Դեռ վաղ է խոսել չեմպիոն դառնալու մասին», – Goal-ը մեջբերում է պաշտպանի խոսքերը: