Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վարդազարյանի նախագահությամբ մերժեց “Ժողովուրդ” օրաթերթի հակընդդեմ հայցը, որով պահանջում էր դատարանից “Ժողովուրդ” օրաթերթի խմբագրություն ՍՊԸ-ից եւ լրագրող Սոնա Գրիգորյանից հանել գույքի կալանքը: “Ժողովուրդ” օրաթերթի խմբագրությունը հունվարի 30-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ միջնորդագիր էր ներկայացրել դատարան սույն պահանջով:
Հիշեցնենք, որ “X գրուպ” ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը դատի է տվել “Ժողովուրդ” օրաթերթին եւ ընդհանուր հաշվով պահանջում է 6 միլիոն 200 հազար դրամ գումար: