«Ոչ թալանին» նախաձեռնությունը վաղվա հավաքի վերաբերյալ այսօր իրազեկում կանցկացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը իրազեկման ակցիա է անում վաղվա հավաքի հետ կապված: Այս մասին Armlur.am-ին ասաց նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը: Նախաձեռնության անդամները թռուցիկներ կբաժանեն քաղաքացիներին` իրազեկելով վաղվա հավաքի մասին:

Հիշեցնենք, որ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը սեպտեմբերի 1-ին`ժամը 16։00-ից բոլոր երիտասարդներին հրավիրում է Սիրահարների այգի քննարկելու և որոշելու երկրում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարի ուղիները։

Օրակարգում՝
1. Նախաձեռնության կողմից վերջին ամիսներին կատարված աշխատանքների հաշվետվություն:
2. Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման վերաբերյալ ՀՀ կառավարության և ՀՀ նախագահի պաշտոնները զբաղեցրած անձանց խոստումների ու կատարված քայլերի քննարկում:
3. Բաղրամյանի դեպքերի ընթացքում խաղաղ պայքարող ՀՀ քաղաքացիների հանդեպ ՀՀ Ոստիկանականության հանցավոր գործողություններ կատարած աշխատակիցների և նրանց հրաման տվող ղեկավար անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը:




Լրահոս