ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ինչպես նախորդ հանդիպման ժամանակ պայմանավորվել էին, 7 օր անց` կիրակի օրը, կրկին հանդիպել են: “Ժողովուրդի” լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նրանք կրկին քննարկել են Հայ ազգային կոնգրեսը կուսակցության վերածելու հարցը, ինչը որևէ կերպ ընդունելի չէ Դեմիրճյանի կողմից: Վերջինս ասել է, որ չի ցանկանում կուսակցությունը լուծարել, իսկ Տեր-Պետրոսյանն էլ բացատրել է, որ պետք չէ հրաժարվել ՀԺԿ-ից, պարզապես կարելի է համագործակցել նորաստեղծ ՀԱԿ-ի հետ, որը կփրկվի միայն կուսակցություն դառնալու ճանապարհով, անկուսակցական անհատները կմիավորվեն: Լուրը ճշտելու համար “Ժողովուրդ”-ը զրուցել է ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանի հետ, որն ասել է, թե ինքը տեղյակ չէ նշված հանդիպումից. “Իսկ մյուս հարցի հետ կապված`ՀԺԿ-ն արդեն իր տեսակետը հայտնել է”:
Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում