ՉԻ. Ֆինանսավորել են, որ ընտանիքով դիտեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերջերս հանրության լայն շրջանակներում բուռն քննարկումների արժանացած “Գարեգին Նժդեհ” ֆիլմի ֆինանսավորումը, ինչպես հայտնի է, կատարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանը: “ՉԻ”-ն փորձել է նրա որդուց` ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանից տեղեկանալ, թե անձամբ ինքը դիտե՞լ է իր ընտանիքի ֆինանսավորմամբ ստեղծված ֆիլմը և ինչպե՞ս է վերաբերում հնչող քննադատություններին:
Ի պատասխան` պատգամավորը նշել է. “Ես ներկա եմ եղել ֆիլմի պրեմիերային: Շատ լավ ֆիլմ է և խորհուրդ կտամ բոլորր դիտեն: Կարծում եմ` ռազմահայրենասիրական ոգու դաստիարակման գործում մեծ դեր կունենա: Ով որ Գարեգին Նժդեհի մասին պատկերացում չի ունեցել, այս ֆիլմով կարող է ծանոթանալ անցյալ դարասկզբի և ընդհանրապես Նժդեհի կերպարի մասին”: “ՉԻ”-ն շարունակել է հարցապնդումը` նշելով. “Եթե իրոք այդքան լավ ֆիլմ է, այդ դեպքում ինչո՞ւ են բոլորր դժգոհում և ասում, որ փողերը քամուն եք տվելե: Վահե Հակոբյանը չի արձագանքել հնչած քննադատությունների մասին թերթի հարցին, այլ միայն ասել է. “Վստահ եմ, որ գումարներ քամուն չենք տվել: Կրկնում եմ, եթե իմ կարծիքն եք ուզում հարցնել, կարծում եմ` շատ հաջողված ֆիլմ է, որտեղ մեր հաղթանակներն են նկարագրվում և Նժդեհի կատարած աշխատանքները”: Թերթը հիշեցնում է, որ ֆիլմի մասին հնչեցին ծայրահեղ բացասական գնահատականներ. անգամ ասվեց, թե ֆիլմում Նժդեհին ներկայացրել են կնամոլի և ղզիկի կերպարով:




Լրահոս