ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Այս տարվա համար նախատեսվա՞ծ  է, քանի կիլոմետր տարածք պետք է մաքրվի Սեւանի ափին, ե՞րբ պիտի սկսվեն այդ աշխատանքները եւ ո՞ր հատվածներում: Որտեղի՞ց պիտի սկսվի մաքրվելը:Մանվել Վարդանյան, Լճաշենի բնակիչՊԱՏԱՍԽԱՆ. Կիլոմետրով չի դա, ընդհանուր տարածքը նախատեսվել է որոշակի քանակությամբ, հիմա կա հատուկ տրակտոր, որով մաքրվում ա, բայց հիմա ուրիշ ձեւով է մաքրվում, պայմանագրային հիմունքներով ենք ուզում լինի. ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պետք է մաքրեն, այդ պայմանագրային ձեւերն արդեն ընդունվել է կառավարության կողմից, այսինքն` դրանք են տարածքները, որոնք ջրից դուրս են, իսկ ջրի միջի տարածքները կմաքրվեն ջրային սարքի միջոցով: Իսկ այդ աշխատանքները մշտապես իրականացվում ա, ջրի միջինը մշտապես իրականացվում ա, ինչքան հնարավոր ա, արվում ա, իսկ ցամաքայինը` գարնանը նորից սկսելու ենք, ապրիլից երեւի կսկսենք էտ գործունեությունը, սկսելու ենք  Նորատուզի, Մարտունու, Վարդենիսի տարածքներից, որոնք հիմնական մասերն են:ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների վարչության պետ Արտաշես Զիրոյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ այն հատվածները, որոնք մատնանշել է պաշտոնյան, 2007-ից սկսած ամեն տարի մարվում են: Ու քանի որ աշխատանքները որակյալ չեն կատարվում, փողերն  ուտում են, նորմալ գործ չեն անում, ամեն տարի նորից մաքրելու անհրաժեշտություն է լինում:




Լրահոս