Որևէ ֆունկցիա չի փոխվում. մշակույթի փոխնախարարը` համալիրի վաճառքի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները  ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանից փորձեցին ճշտել, թե ինչպես է նախարարությունը վերաբերում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքին և այնտեղ կառուցվելիք խաղատանը:

«Եթե ուշադիր նայեք կառավարության որոշման նախագիծն, այնտեղ հատուկ նշված է, որ որևէ ֆունկցիա չի փոխվում, իսկ Հուշարձանների պահպանության մասին օրենքով, որով մենք շարժվում ենք, յուրաքանչյուր փոփոխություն պետք է լինի համաձայնեցված: Այսինքն` համաձայն որոշման,  որևէ փոփոխություն այնտեղ չի կատարվի», – նշեց նա:

Լրագրողի դիտարկմանը` նորմա՞լ է, որ այնտեղ խաղատուն է լինելու, Սամուելյանը նշեց. «Երբ նախագիծը լինի, նկատի ունեմ` գծագիր-նախագիծը, հնարավոր կլինի դրա մասին խոսել, որևիցե դեպքում որևիցե փոփոխություն շենքի հետ չի եղել:   Քանի որ մասնագիտությամբ ճարտարապետ եմ, ինձ համար հիմա հնարավոր չէ խոսել, քանի դեռ ճարտարապետական նախագիծը չկա», – հավելեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:

 




Լրահոս