2012-ին Հայաստանում արձանագրվել է բանտից փախուստի դիմելու 4 դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2012 թվականին Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից փախուստի 4 դեպք է արձանագրվել: Այս մասին Հայաստանի գլխավոր դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում նշել է գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը:
Նրա խոսքով` 2013-ի հունվարի 1-ի դրությամբ` Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում եղել է 4756 կալանավոր, ինչը 224-ով ավելի է 2011-ի հունվարի 1-ի դրությամբ եղած ցուցանիշից: Ընդհանուր առմամբ` 12 ՔԿՀ-ներում, 2012-ին կատարվել է 99 հանցագործություն (2011-ին` 153 հանցագործություն)` 114 անձանց կողմից, այդ թվում ՔԿՀ-ի գործունեությանը խոչընդոտելու 5 դեպք, թմրամիջոցների շրջանառության 65 դեպք, խաբեբայության 2 դեպք, շորթման 1 դեպք եւ այլն:
Սպանության եւ դիտավորյալ առողջությանը վնաս հասցնելու դեպքեր չեն գրացվել: Հանցագործություններից 91-ը կատարել են կալանավորները, 6-ը` ՔԿՀ-ի աշխատակիցները, 17-ը` այլ անձինք:
Ընդ որում, նախորդ տարվա համեմատ, 59-ով պակասել են թմրամիջոցների շրջանառության դեպքերը (2011-ին` 124 դեպք): Այդուհանդերձ, հանցագործության այդ տեսակը կազմել է ընդհանուր թվի 65,5 տոկոսը:
Արամ Թամազյանը անդրադարձավ նաև հասարակական մեծ հնչեղություն ունեցող այնպիսի գործերին, ինչպիսիք են ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուս 13 անձանց վերաբերյալ, “Սևան ազգային պարկ” ՊՈԱԿ-ի գործերը: Նա նշեց, որ առաջին գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 53 անձ և 2 գործերը ուղղարկվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:




Լրահոս