Երևանում տեղի է ունեցել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից պատրաստված “Լռություն. հայը և հայկականը Վրաստանում” վավերագրական ֆիլմի պրեմիերան:
Ֆիլմը ներկայացնում է վերջին 80 տարվա ընթացքում վրաց պետության ցուցաբերած վերաբերմունքը երկրի ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում գոյություն ունեցող համեմատաբար ամենամեծ ազգային փոքրամասնություններն են կազմում: 1920-ական թվականներից սկսած՝ վրացական իշխանությունները շարունակաբար ոչնչացրել են երկրի ոչ վրացական պաշտամունքային հուշարձանները: Այս քաղաքականությանը զոհ գնացած հուշարձանների թվում են շուրջ 300 հայ առաքելական, կաթողիկե և ուղղափառ եկեղեցիներ, ինչպես նաև վանքեր, գերեզմանոցներ և մզկիթներ: Զվիադ Գամսախուրդիայի նախագահության տարիներից ի վեր նմանօրինակ գործողություններն ուղեկցվել են մի քաղաքականությամբ, որով երկրի ոչ վրացի բնակիչներին պարտադրվում է ուրանալ իրենց պատմական ազգանունները և ընդունել վրացական ազգանուններ:
Ֆիլմի ռեժիսորն է Տիրան Կարապետյանը, երաժշտությունը՝ Այդին Դավուդիի: