Չի բացառվում, որ Բաղրամյան պողոտան կրկին կփակվի. «Ոչ թալանին»-ը իրազեկման ակցիա անցկացրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, «Ոչ թալանին» նախաձեռնությունը վաղը կայանալիք հավաքի անցկացման վերաբերյալ այսօր իրազեկման ակցիա պետք է անցկացներ: Նախաձեռնության անդամները Ազատության հրապարակից Հյուսիսային պողոտայով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ և բարձրախոսով իրազեկել վաղվա հավաքի մասին:

Նախաձեռնության անդամ Ռիմա Սարգսյանը հայտարարեց, որ իրենց երեք պահանջները չեն կատարվել և չբացառեց Բաղրամյան պողոտան կրկին փակելու տարբերակը:

«Այսինքն, պետք է լիներ չեղարկում, ոչ թե կասեցում: Պետք է իրականացվեր հոսանքի սակագնի վերանայում ՝ նվազեցման միտումով և պետք է բացահայտվեին հունիսի 23-ի՝ լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու հետ կապված բոլոր մեղավորները», – նշեց նա:




Լրահոս