Քաջարանում 2 երիտասարդներ փայտով ծեծել են 54-ամյա տղամարդուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 9-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները Քաջարան քաղաքում ծառայություն իրականացնելիս՝ Տերյան փողոցում գործող   ավտոլվացման կետին հարակից տարածքում միմյանց հետ վիճաբանելու եւ իրար քաշքշելու համար, բերման են ենթարկել երեք քաղաքացիների՝ 54-ամյա Ալբերտ Պ.-ին, 26-ամյա Վահե Հ.-ին եւ 26-ամյա Միհրան Հ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Վահե Հ.-ն եւ Միհրան Հ.-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են Ալբերտ Պ.-ի հետ, ծեծի ենթարկել նրան,  ապա Վահե Հ.-ն  փայտի կտորով հարվածել է Ալբերտ Պ.-ի գլխին եւ պատճառել մարմնական վնասվածք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս