Եթե միջադեպեր են եղել, ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվել. ԱԺ նախագահը` ՀՀԿ-ականների պահվածքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ եթե ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանն ու ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեղավոր լինեին, ապա արդեն քրեական գործեր հարուցված կլինեին: Նրա խոսքով` Հայաստանում իշխանությունները վախի մթնոլորտ չեն ստեղծել, իսկ այդ գործերով էլ զբաղվել են իրավապահ մարմինները:

«Եթե այդպիսի միջադեպեր եղել են, բա ինչո՞ւ մինչև հիմա քրեական գործ չի հարուցվել: Երկրում վախի մթնոլորտ չկա, եթե իշխանությունը վախեցնելու ճանապարհով գնար, ապա այսօր այդ սարքավորումը ձեռքերիդ այդպիսի հարց չէիք կարող տալ»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ տեղեկություններ տարածվեցին Մհեր Սեդրակյանի կողմից  «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին ծեծի ենթարկելու և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից`  Air Armenia ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու դեպքերի մասին:




Լրահոս