ՌԴ նախկին սենատոր Իգոր Իզմեստևից 700 հազար դոլար հափշտակելու մեջ մեղադրվող արցախցի գործարար Լևոն Հայրապետյանի գործով հետաքննության ժամկետը երկարացվել է մինչ նոյեմբեր: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մարգարյանը:
Ավելի վաղ դատախազությունը հրաժարվել էր հաստատել գործով մեղադրական եզրակացությունն և այն ուղարկել էր լրացուցիչ փորձաքննության: Ինչպես նշել է փաստաբանը, երկուշաբթի օրը վարույթն իրականացնող մարմինն առաջին անգամ որոշել է շփվել Հայրապետյանի հետ:
«Առիթ է հանդիսացել ծանուցումն այն մասին, որ գործով նախնական քննության ժամկետը երկարացվել է մինչև նոյեմբերի 24-ը»,- նշել է Մարգարյանը:
Վերջինս նաև հավելել է, որ հետաքննությունը նրան մեղադրանքի նոր խմբագրված տարբերակ է ներկայացրել: