
Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այցելել էր իր հարազատ 89 դպրոց, որտեղ սովորել, ապա ուսուցիչ է աշխատել:
Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ նույնիսկ լինելով ԱԺ նախագահ, համարում է, որ ամենամեծ պաշտոնն իր համար դպրոցի տնօրեն լինելն է:
Լրագրողի հարցին` եթե սահմանադրական բարեփոխումները տապալվեն, և ՀՀԿ-ն հեռանա իշխանությունից, հնարավո՞ր է կրկին ուսուցիչ աշխատի, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես այսօր էլ եմ դասատու աշխատում, օրինակ` երազում, հաճախ հանդիպում եմ ուսուցիչների հետ»:
ԱԺ նախագահը նաև շրջեց դպրոցում, այցելեց իր դասասենյակ և հիշեց դպրոցական տարիները:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում