ՄԻՋՆՈՐԴԱՎՈՐՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողներին կեսկատակ-կեսլուրջ խորհուրդ էր տալիս, թե «5 տարի դիմացել եք, մի քանի ամիս էլ դիմացե՛ք», այնուամենայնիվ, իր հետագա պաշտոնավարման հարցն իրականում նրան շատ է մտահոգում՝ արդյոք նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը կպահի իրեն վարչապետի պաշտոնում, թե ոչ: Ու քանի որ Ս. Սարգսյանը որեւէ մեկի հետ չի կիսվում ապագայի ծրագրերի մասին, լռությունը Տ. Սարգսյանին ստիպում է գործել ինքնուրույն ու իր հնարավորությունների սահմաններում փորձում է չեզոքացնել վարչապետի բոլոր հնարավոր թեկնածուներին. այս պահին նրանք 3-ն են՝ Հովիկ Աբրահամյան, Գագիկ Խաչատրյան, Կարեն Կարապետյան։ Դրա համար էլ նա թիրախի տակ է վերցրել այդ 3 հոգուն: Բայց դա չի անում բացահայտ, ոչ էլ մամուլի այն միջոցներով ու էլեկտրոնային կայքերով, որոնք ուղղակիորեն կապվում են իր անվան հետ, այլ ընտրել է նախագահականի վերահսկողության տակ գտնվող կայքերն ու թերթերը, որտեղ էլ տպագրվում են իրեն ցանկալի հոդվածները: Արդյունքում` նա վարկաբեկում է իր մրցակիցներին, ձեռքի հետ էլ տպավորություն է ստեղծում, թե դա անում է ոչ թե ինքը, այլ Սերժ Սարգսյանի փեսայի լրատվամիջոցները:




Լրահոս