«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներ ու մի խումբ երիտասարդներ Սիրահարների այգում այս պահին քննարկումներ են անցկացնում և որոշում իրենց հետագա անելիքները:
Նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը լրագրղների հետ զրույցում նշեց, որ իրենք այս պահի դրությամբ չեն բացահայտի իրենց գործողությունների հետագա պլանը, ռազմավարությունը, բայց նաև չբացառեց, որ կլինեն նստացույցեր:
Ի պատասխան Armlur.am-ի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում, որ կառավարությունը էլեկտրաէներգիայի սակագինը սուբսիդավորելու է ոչ թե մինչև աուդիտի, այլ խորհրդատվության ավարտը, Մաքսիմը նշեց, որ կառավարությունը «կռուտիտի» տարբերակով է աշխատում:
«Այն ժամանակ Ս. Սարգսյանը հայտարարեց, որ կսուբսիդավորեն մինչև աուդիտի ավարտը, իսկ հիմա կառավարությունը կռուտիտի քաղաքականություն է վարում և նույնիսկ մի որոշ ժամանակ անց բնակիչների համար չեն սուբսիդավորի հոսանքի թանկացումը», – նշեց նա:
Նախաձեռնության անդամը հավելեց, որ իրենց պահանջը սակագնի բարձրացման մասին որոշման չեղարկումն է:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում