
Սեպտեմբերի 1-ին, ժամը 15.22-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի 5-րդ նրբանցքի 8ա տան մոտակայքում օձ է նկատվել. բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարներն օձին բռնել և տեղափոխել են անվտանգ տարածք: