Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը այսօր որոշել է վարույթ ընդունել հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանի դեմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացրած դիմումը։
Այս հարցով զեկուցող է նշանակվել հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը։ Հավելենք, որ Առաքել Մովսիսյանն ամիսներ առաջ սպառնացել էր բռնաբարել ու գլխատել բոլոր նրանց, ովքեր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին բացասական արտահայտություններ կանեն: