Ֆոտսեսիայի մասնակից կուսակցություններն ընդդիմություն խաղալու խնդիր ունեն. ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» բարդ իրավիճակում են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ-ում կազմակերպվելու են խորհրդարանական լսումներ` նվիրված նոր Սահմանադրության նախագծին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԱԿ եւ «Ժառանգությունը» դեռ վերջնական չեն որոշել՝ լսումներին մասնակցելու են, թե ոչ: Բայց ակնհայտ է, որ այդ խմբակցությունները բավականին բարդ իրավիճակում են հայտնվել: Եթե որոշեն լսումներին մասնակցել եւ դեմ արտահայտվել, ապա միեւնույն է՝ կստացվի, որ նրանք բովանդակային քննարկման մեջ են մտնում:

Իսկ բովանդակային քննարկման մեջ մտնելով՝ ընդունում են, որ Սահմանադրությունն անհրաժեշտ է փոփոխել: Եթե որոշեն չմասնակցել, ապա լսումները կանցնեն, այսպես կոչված, կոնսոլիդացիայի լույսի ներքո: Իհարկե, բոլոր այն խմբակցությունները, որոնք մասնակցել են Սերժ Սարգսյանի մոտ կազմակերպված ֆոտոսեսիային, միաժամանակ ընդդիմություն խաղալու խնդիր ունեն, ուստի ինչ-որ առարկություններ կներկայացնեն, իսկ փաստաթղթի հեղինակներն էլ կխոստանան դրանք քննարկել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս