Ժողովուրդ. Իրավապահները հետաքրքրվում են էպոսագետի հանկարծակի հարստացման փաստով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեւ ամպեր են կուտակվել ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ կամ ճարտարապետ-շինարար Վարդան Սեդրակյանի գլխին: Սոցիալապես ընդգծված համեստ ապրելակերպից նրա անցումը դեպի շքեղ կյանք՝ մի քանի թանկարժեք ավտոմեքենաներով, չէր կարող վրիպել իրավապահների ուշադրությունից:
Պարույր Հայրիկյանի կրակոցների գործով Սեդրակյանի հարեւաններին ձերբակալելուց հետո, բնականաբար, ԱԱԾ հարցաքննության կկանչվի նաեւ էպոսագետը: Բայց գուցե ընտրություններից հետո: “Ժողովուրդ”-ի աղբյուրները փոխանցում են, որ իրավապահներին առավել շատ հետաքրքրում են նախագահի թեկնածուի ունեցվածքի աղբյուրները, որի համար կպահանջվի անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնել:
Չի բացառվում՝ հանցագործ հարեւաններ ունենալու էպոսագետի մեղքին գումարվի նաեւ փողերի լվացման մեղադրանք: Այնպես որ, ամեն ինչ դեռ առջեւում է:
Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս