Միջազգային ֆինանսական կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչություններին մոտ կանգնած “ՀԺ”-ի աղբյուրների հավաստմամբ “Կարֆուր” ցանցի առաջ հարուցած խոչընդոտները կարող են ծանր հետևանքներ թողնել ՀՀ վարկանիշի վրա: Մասնավորապես, Հայաստանի դիրքը “Դուինգ բիզնես” սանդղակում կարող է մի քանի տասնյակ միավորով ետ ընկնել` “Կարֆուրի” մուտքը հայկական շուկա խոչընդոտելու պատճառով: Ըստ որոշ հաշվարկների, ներկայիս 32-րդ հորիզոնականի փոխարեն Հայաստանը այդ խոչընդոտների պատճառով կարող է հայտնվել 5 կամ 6-րդ տասնյակում: ,Կարֆուրիե շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ թերթը հարցեր էր հղել ֆրանսիական այդ ցանցի կենտրոնական գրասենյակ, որտեղից ստացված կարճ ու ստանդարտ պատասխանից ակնհայտ է դարձել, որ իրավիճակը դեռ չափազանց անորոշ է:
ՀԺ. Կարֆուրի դեմ խնդիրներ հարուցելը ծանր հետեվանքներ կթողնի ՀՀ վարկանիշի վրա
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ