Հայաստանում փակ եվ դժվարանցանելի ավտոճանապարհներ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետության տարածքում այսօր՝ ժամը 08.00-ի դրությամբ, ՀՀ տարածքում փակ են Ամասիա-Աշոցք, Մայիսյան-Հովունի, Բավրա-Գյումրի և Ղազանչի-Աղվորիկ-Ալվար ավտոճանապարհները, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայնև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:




Լրահոս