ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես չեմ հասկանում, մեր  խանութներից գնված ապրանքը ինչի՞ հետ չեն վերցնում, նման իրավունք  ունե՞ն:  Ոչ մի երկրում սենց բան չկա:Գայանե Սերոբյան, 39 տարեկանՊԱՏԱՍԽԱՆ. Դա միանշանակ հակասում է մեր օրենսդրությանը ու պետք է բացառվի այն, որ գնված ապրանքը ետ չեն վերցնում, դա օրենքի կոպիտ խախտում է: ՀՀ սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքում կա երկու հոդված, որտեղ նկարագրված է բոլոր պայմաններն ապրանքի հետ վերադարձման մասին: Հոդված 16-րդը ներկայացնում է ոչ պատշաճ ապրանքները վերադարձնելու կարգը, 23-րդ հոդվածը վերաբերում է պատշաճ ապրանքները հետ վերադարձնելու կարգին: Մեր ընթերցողները պետք է իմանան, որ օրենքը երկու առանձին հոդված է նախատեսել. եթե մարդը գնել է ապրանքը, բայց փոշմանել է եւ ուզում է հետ վերադարձնել, ապա վաճառողը պետք է վերցնի, քանի որ դա նրա սրբազան պարտականությունն է, եւ որը մեր իրավունքն է: Մենք հետեւում ենք այն գործընթացին, որպեսզի գնորդից ապրանքը հետ վերցնեն, եթե գնորդն ուզում է այն վերադարձնել, ու դա մեզ հիմնականում հաջողվում է: Սպառողները պետք է հիշեն, որ 14 օրում պետք է ապրանքը հետ վերադարձնեն: Իսկ ինչ վերաբերում է ոչ պատշաճ ապրանքի վերադարձմանը, ապա այդ դեպքում օրենքն ասում է, որ վաճառող կազմակերպությունը պարտավոր է` վերացնել թերությունը, փոխանակել այլ ապրանքով կամ վերադարձնել գնորդի գումարը, որը այս դեպքում պարտավոր են: Իսկ այսօր գնորդները կարող են ներկայացնել նաեւ ՀԴՄ կտրոնը, որտեղ նշված է, թե ե՞րբ են գնել ապրանքը  եւ նմանատիպ այլ հարցերի պատասխաններ:«Հայաստանի Սպառողների Ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Այն, որ Հայաստանում նման օրենք գոյություն ունի, որի մասին խոսում է պարոն Պողոսյանը, լավ է, բայց վատ է, որ այն գրեթե երբեւէ չի կիրառվում: ՀՀ շարքային քաղաքացին շատ լավ գիտի, որ օրինակ որեւէ սուպերմարկետից գնված ապրանքը չի կարող վերադարձնել, քանի որ պատասխանում են, թե «կոդը անցկացված է»:




Լրահոս