Մերկասառույցի պատճառով մեքենան ընկել էր ձորը. (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ փետրվարի 12-ին, ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի խճուղու կամրջից դեպի Մասիս տանող ճանապարհին ՎԱԶ 21-01 մակնիշի (ջորի)՝ 31 ՏՏ 385 համարանիշի ավտոմեքենան ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել կամրջի տակի ձորակում: Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները հատուկ ճոպանի օգնությամբ ավտոմեքենան ձորակից անվտանգությամբ դուրս բերեցին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս