
ԱՄՆ-ում սկսել են վաճառել հայտնի ռեփեր Քանյե Ուեսթին նախագահ ընտրելու քարոզչությամբ վերնաշապիկներ վաճառել, գրում է CNN-ը:
Վերնաշապիկներն ու պաստառները հայտնվել են Etsy կայքում, որը մասնագիտացված է ձեռքով պատրաստված հագուստի վաճառքի ոլորտում: Հագուստի վրա տպագրված է ռեփերի մականվամբ (Yeezy) կոչեր. «Yeezy for President», «Yes, we Kan» և «Yeezus 2020»: Վերնաշապիկի միջին գինը կազմում է 20 դոլար:
Հիշեցնենք, որ 2020 թ ԱՄՆ նախագահական ընտրություններին իր թեկանածությունն առաջադրելու ցանկությունը ռեփերը հայտնել էր MTV Video Music Awards-ի մրցանակաբաշխության ժամանակ: