Այսօր համացանցը պայթեցրել էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանի` դպրոցի տնօրենի տեղակալ նշանակվելու մասին լուրերը: Բոլորը վրդովված էին և խոսակցություններն ու քննարկումները չէին դադարում:
Armlur.am-ի տեղեկություներով, լուրը ստանալուց հետո ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շարունակ մի քանի հեռախոսազանգեր է կատարել և նրա գործընկերների պնդմամբ խիստ զայրացած է եղել:
Քիչ առաջ Armlur.am-ը տեղեկություն ստացավ, որ Արմեն Աշոտյանի հրամանով դպրոցի նորանշանակ փոխտնօրեն Զարզանդ Նիկողոսյանը հեռացվեց պաշտոնից: