Փոքրիկ, սակայն առավելագույնս հարմարավետ բնակարանն այսօր չափազանց նորաձև է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի չափազանց փոքր, սակայն մարդուն հարմարավետ ապրելու համար անհրաժեշտ ամեն ինչով մի տուն: Այս տնակը պատկանում է Փորթլենդից դիզայներ ու ճարտարապետ Լինա Մենարդին: Կինն արդեն երկար ժամանակ է` գերադասում է ապրել փոքրիկ տարածքներում, այդ պատճառով էլ որոշել է իր համար 10 քառ. մետր ընդհանուր մակերեսով այս հիասքանչ տնակը կառուցել:





































