
Այսօր տեղի ունեցավ նշանավոր պետական և ռազմական գործիչ, Հայաստանի զինված ուժերի կայացման առաջամարտիկ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի հոգեհանգստի արարողությունը:
Արարողությանը ներկա են գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ կաթողիկոսը, ԱԺ նախագահ Գալուստ Սհակյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը` ՀԱԿ անդամների ուղեկցությամբ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և զինվորականներ: