
Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է թիմի դարպասապահ Կեյլոր Նավասին:
«As»-ը հայտնում է, որ «արքայական ակումբի» նախագահը ներողություն է խնդրել դարպասապահից` «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասպաահ Դավիդ դե Խեայի հետ փոխանակումը չկայանալու պատճառով:
Պարբերականը նշում է, որ Պերեսը և Նավասը «Ռեալ»-ի մարզաբազայում 2 ժամ տևողությամբ զրույց են ունեցել: