Ավտովթար Դալարիկի խաչմերուկում. կա 4 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 12-ին, ժամը 12.45-ին,  Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի խաչմերուկում իրար են բախվել   “ՎԱԶ-21013” եւ “Ֆոլքսվագեն” մակնիշի ավտոմեքենաները: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե “ՎԱԶ-21013”-ի վարորդը, ուղեւորը, “Ֆոլքսվագեն”-ի վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:




Լրահոս