Մեծամորի ճանապարհին գազալցակայան է պայթել. կա վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 13-ին, ժամը 14.17-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր -Արմավիր ավտոճանապարհին` ավտոգազալցակայանում, տեղի է ունեցել կոմպրեսատորի պայթյուն: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մեծամոր քաղաքի Կոմունալ ձորի թիվ 3 հասցեում գտնվող ,Կարինե Մարգարյանե ՍՊԸ-ին պատկանող ավտոգազալցակայանի կոմպրեսատորային սրահում տեղի է ունեցել գազի արտահոսք, որը ուղեկցվել է պայթյունով: Պայթյունից փլուզվել է սրահի արտաքին պատից` 5-6 քմ եւ վնասվել սրահի տանիքը` 5-6 քմ:
Պայթյունի հետեւանքով 46-ամյա Գագիկ Մայիլյանը առաջին կարգի այրվածքներով տեղափոխվել է Մեծամորի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:




Լրահոս