2015 թվականի օգոստոսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 2379 զանգ:
Ստացված զանգերից 942-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 507-ը՝ նպաստներին, որոնցից 300-ը՝ ընտանիքի անապահովության, 49-ը՝ երեխայի խնամքի: 143 զանգ ստացվել է կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին: Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (27), ավանդի փոխհատուցման (116) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար: