
1972 թվականին ծնված Բագրատաշենցի Գայանե Կարապետյանի կյանքը կտրուկ փոխվեց 2008 թվականին տեղի ունեցած ճակատագրական վթարի պատճառով: Ստանալով ողնաշարի կոտրվածք` նա գամվում է հաշմանդամի անվասայլակին: Հայաստանյան բժիշկներն արել են հնարավորինս, սակայն, Գերմանիայի մասնագետները ուսումնասիրելով բժշկական փաստաթղթերը, հույս են հայտնել նրա քայլելու հնարավորության մասին: Բաղձալի երազանքն իրականացնելու համար Գայանեին 18 000 դոլար է անհրաժեշտ, սակայն ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում, այդ իսկ պատճառով Գայանեն դիմում է հանրության աջակցությանը:
Գայանե Կարապետյանի անունով ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿՈՒՄ բացվել են հաշվեհամարներ՝ 2476804503240000 /ՀՀ դրամ/, 2476804503240010 /ԱՄՆ դոլար/, 2476804503240020 /Եվրո/, SWIFT: ASHBAM22: